Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցում ընտրություններին, այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրվեն». «Հրապարակ»

Մայիս 19,2021 10:50

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը հետեւում է քաղաքական իրադարձություններին, բայց նախընտրում է չխառնվել քաղաքականությանը, թեպետ մտահոգված է երկրում տիրող իրադարձություններով, նաեւ ակնհայտորեն ընդդիմադիր վերաբերմունք ու դիրքորոշում ունի շատ հարցերում։ Ավելի պարզ ասած՝ նա էլ է համարում, որ պատերազմում պարտված, ձախողված իշխանությունը պետք է հեռանար, որը չի արել։  Հիշեցնենք․ Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել 2020 թ․ հունիսի 4-ին, ու արդեն մեկ տարի է՝ զբաղված է մասնավոր սեկտորում, բիզնես խորհրդատվությամբ է զբաղված «Դի-Էս-Էյ» խորհրդատվական ընկերությունում։

– Դուք տեսնում եք, թե Հայաստանն այսօր ինչ ծանր իրավիճակում է գտնվում, մենք սահմանների անվտանգության ինչ լուրջ խնդիր ունենք, ի՞նչ եք մտածում այս ամենի շուրջ, լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում, եւ արդյոք ընտրությունները որեւէ բան կփոխե՞ն մեր երկրում։

– Ես կարծում եմ, որ ընտրությունները պարտավոր են փոխել, որովհետեւ, եթե ընտրությունները ոչ մի բան չփոխեն, ես կարծում եմ, որ մենք լուրջ խնդիրներ կունենանք ապագայում։ Բայց ես երբեք կողմ չեմ եղել, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Ես ավելի հանգիստ կլինեի, ու ավելի տրամաբանական կլիներ, որ օրվա իշխանությունները, անկախ նրանից՝ այդ անձինք ովքեր են, չեմ անձնավորում, բայց այն իշխանությունը, որը վերջին իրադարձություններում ձախողվել է, թեկուզեւ միայն պատերազմը վերցնենք, ես ակնկալում էի, որ այդ իշխանությունը պետք է զիջի իր տեղը ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ձեւավորելու մտքի ջատագովներին, որովհետեւ կարծում էի՝ մենք պետք է խելահաս լինեինք, եւ ներքաղաքական ու նախընտրական այս եռուզեռը, որը փաթաթում են ժողովրդի գլխին բոլորը, ես կարծում եմ, որ դրա կարիքն ամենեւին չկար։ Մենք պետք է ունենայինք միայն մեկ օրակարգ, այդ օրակարգը պետականության կորուստը բացառելն էր եւ երկիրն այս փոսից, անդունդից հանելը։ Պետք է բոլորով ուղղակի օրակարգային այդ երկու կարեւոր հարցի շուրջ հավաքվեինք եւ շատ ազնվորեն որոշումներ կայացնեինք՝ առանց որեւէ հետին մտքի։

– Դուք հույս ունեք, որ ընտրությունների միջոցով իշխանությունը կփոխվի՞։

– Էսպես ասեմ՝ կարծում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի՝ անկախ նրանից, որ ես սատարում եմ ավելի շատ իշխանությանը, ոչ իշխանական ուժերին կամ ընդդիմությանը, դա հարցի երրորդական եւ չորրորդական կողմն է։ Անկախ նրանից՝ ովքեր են մասնակցում ընտրություններին, այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրվեն։ Ավելին ասեմ՝ այն իշխանությունը, որի մասնակիցն եմ եղել ես՝ ինքս։ Դա մեր համընդհանուր ազգային շահերին դեմ է ուղղակի։ Բայց սրանով ես որեւէ ընդդիմադիր ուժի իմ հիացմունքը կամ իմ սատարումը չեմ հայտնում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31