Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու կողմից հիդրոահաբեկչության այլ փաստեր էլ կան. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 19,2021 10:36

«Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված երկու պետություն՝ արհեստածին ու հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհում ստեղծված Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես ջրային աշխարհաքաղաքականությանը մեծ ուշադրություն են դարձնում:

Թյուրքական կողմից հրահրվող  պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Բանն այն է, որ թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ երակներին» խորհրդային տարիներին էլ է քայլ առ քայլ տիրացել։ Օրինակ, Քարվաճառի համար նրանց կռիվը դեռ այդ տարիներից էր: Արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով ինչպես շեշտադրեցին Քարվաճառի հարցը, հիշում ենք: Ինչո՞ւ: Որովհետեւ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Այս համատեքստում նրանք միշտ աչք են տնկել նաեւ Քաշաթաղի տարածքին: Ադրբեջանը դեռ 1919 թ., արհեստական բուծվելուց հետո անմիջապես անցավ այդ գործին: Արխիվային փաստաթղթերում կան դրանց բարձրաստիճան ղեկավարների անթաքույց հայտարարությունները մեր կապույտ տարածքների հանդեպ:

Սեւ լճի խնդիրը կարո՞ղ ենք նաեւ այս՝ հիդրոահաբեկչության համատեքստում դիտարկել: Միանշանակ՝ այո: Ջրի ծավալը ավելի քան 9 միլիոն խմ է։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար: Բացի ոռոգումից՝ քաղցրահամ լիճը նաեւ խմելու ջրի շտեմարան է՝ իհարկե համապատասխան մշակում անցնելուց հետո: Թշնամու կողմից այս հիդրոահաբեկչության այլ փաստեր էլ կան…»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31