Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գյուղացիներն ասել են՝ դուրս արի մեր գյուղից, ես էլ ասել եմ՝ ես ձեզ եմ պաշտպանում». «Մանախը» պատմում է, թե ինչպես են իր վրա հարձակվել Սյունիքի մարզպետի բարեկամները. «Հրապարակ»

Մայիս 19,2021 10:22

Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, օրերս դատարանի որոշմամբ ազատվեց․ ձերբակալության որոշումը ոչ իրավաչափ ճանաչվեց։

Հիշեցնենք, որ սպանության համար ժամանակին դատապարտված 44-ամյա Արթուր Այվազյանը մայիսի 15-ին Տեղի մոտակայքում փորձել է փակել միջպետական ճանապարհը, պահանջել, որ զենք բաժանեն Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ նրանք կարողանան պաշտպանել իրենց։

Սակայն գյուղացիները հարձակվել են Արթուր Այվազյանի եւ նրա ընկերների վրա ու ստիպել դադարեցնել ակցիան։ 9 հոգի բերման է ենթարկվել, Արթուր Այվազյանին ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով՝ ՀՀ քրօր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Երեկ զրուցեցինք Արթուր Այվազյանի հետ, որը պատրաստվում էր մեկնել Գորիս՝ հարցաքննության։ Միջադեպը նկարագրելով՝ նա վստահեցրեց, որ իր եւ ընկերների վրա հարձակվել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատ եղբայրն ու քրոջ որդիները։

«Մենք եկել էինք Արավուսի կողմից։ Տեղ գյուղի տակն է միջպետական ճանապարհը։ Մենք Տեղ գյուղը շրջանցեցինք, միջպետական ճանապարհը փակեցինք, բայց Մելոն ո՞նց կարող է նման բան հանդուրժի։ Ուղարկեց բարեկամներին, ու սենց կինո դարձավ»,- ասում է Արթուր Այվազյանը։

44-օրյա պատերազմից հետո Մանախն իր տղաների հետ մնացել է դիրքերում՝ ԼՂՀ-ում, ապա մինչեւ վերջին օրերը՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղում, պաշտպանելով բնակիչներին

Ինչո՞ւմ է դրսեւորվել խուլիգանությունը, տարածված տեսանյութում երեւում է, որ գյուղացիներն են հարձակվում։

«Գյուղացիներն ասել են՝ դուրս արի մեր գյուղից, ես էլ ասել եմ՝ ես ձեզ եմ պաշտպանում։ Բայց քանի որ օրենսգրքով նախատեսված չէ «պաշտպան» հասկացությունը, գտել են, որ ես ինքնիրավչություն եմ դրսեւորել, այսինքն՝ ես օրենսդրությամբ նման լիազորություն չեմ ունեցել, որ գյուղը պաշտպանեմ։ Բա անցյալ ամիս, որ ես հովվին երկու անգամ ազատեցի, հետ բերեցի թուրքական դիրքի միջից, բա ինչի՞ չասեցին՝ դու ո՞վ ես, որ ստեղ հովիվ ես ազատում, սահման ես պահում»։ Ըստ Արթուր Այվազյանի՝ մեղադրանքի հիմքում դրել են այն, որ ինքն ու իր ընկերները մտել են Սյունիք, խաթարել ՀՀ ԱԱԾ եւ զինված ուժերի համապատասխան շրջանների բնականոն գործունեությունը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31