Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 34 միլիոն 944 հազար դոլարով. «Ժողովուրդ»

Մայիս 19,2021 10:12

Այս տարվա մարտին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 միլիոն 860 հազար դոլար: Նկատենք, որ, փետրվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 34 միլիոն 944 հազար դոլարով:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մարտին տրանսֆերտները շարունակել են հունվար եւ փետրվար ամիսների համեմատ ավելանալ: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը մարտ ամսին կազմել է 25 մլն 642 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունվար ամսվա համեմատ, 6 մլն 737 հազար դոլարով ավելացել է:

Մասնագետների խոսքերով՝ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը փետրվարի 1-ից մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, եւ արդեն կարողանում է գումար ուղարկել հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա հունվարին այն կազմել է 18 մլն 668 հազար դոլար, փետրվարին՝ 23 մլն 146 հազար դոլար, ապա մարտին դարձել է 32 մլն 232 հազար դոլար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31