«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն այսօր կառավարության մոտ իրականացրած ակցիայից հետո։ «Տևական դադարից հետո բերման եմ ենթարկվում արդեն այդքան հոգեհարազատ դարձած ոստիկանության Կենտրոնի բաժին», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
«Ադեկվադ» միաբանության անդամներն ավելի վաղ կառավարության շենքի վրա Antinikol գրությունն են տեսահեռարձակել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «ենթադրաբար այս ակցիայի համար ոստկանությունը տնից բերման է ենթարկել Կոնստանտին Տեր-Նակալյանին»։
Ավելի ուշ Նաիրա Կարապետյանն իր ֆբ էջում հաղորդեց. «#Antinikol_V-ն հիմա էլ լուսավորում է ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժինը, ուր բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ նույն այս լուսավորությամբ Կառավարության շենքը զարդարելու համար»:
Կարդացեք նաև