Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրը․ ռեկորդային թվով այցելուներ՝ Գյումրու թանգարաններում

Մայիս 18,2021 23:23

Այսօր՝ Թանգարանների միջազգային օրը, Գյումրու պատմական հատվածը, որտեղ տեղակայված են թանգարանների մեծ մասը, առավել քան երբևէ մարդաշատ է։

Ճիշտ է՝ Գյումրիում թանգարան մտնելու հերթեր միշտ են գոյանում, հատկապես շաբաթվա վերջին օրերին, երբ այս քաղաքը զբոսաշրջիկների պակաս չունի, սակայն այսօր հերթ կանգնելու առումով պատկերը ռեկորդային է։

Լուսանկարում Գյումրու Աբովյան ճեմափողոցն է, որտեղ գտնվում է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը։

Արսեն Միրզախանյանի ֆոտոխցիկը ֆիքսել է թանգարան մտնելու համար հերթ կանգնելու տեսարանը։

Լուսանկարի հեղինակը իր լուսանկարը վերնագրել է․ « Թանգարանների միջազգային օրը Գյումրիում…»։ Հազարավոր օգտատերեր կիսվել են՝ դարձնելով համացանցի օրվա հիթը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31