Սկոպյեում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի հավաքականի երկու ըմբիշ մտել է եզրափակիչ եւ վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար:
61 կգ քաշային կարգում այս տարիքային խմբի չեմպիոնությունը Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Վանիշվիլիի հետ կվիճարկի Ռազմիկ Պապիկյանը, իսկ Հրայր Ալիխանյանը 74 կգ քաշային կարգում կմենամարտի ռուսաստանցի Շերմեն Վալիեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ