Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատապարտում և անընդունելի ենք համարում տեղի ունեցածը և մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին»

Մայիս 18,2021 21:21

Մայիսի 17-ին Ազատության հրապարակում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որին համարժեք արձագանքելու փոխարեն իրավապահները, բացահայտ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բերման են ենթարկել նրան։

Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսևորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրի կապիտուլյանտ վարչակարգի դեմ։

Դատապարտում և անընդունելի ենք համարում տեղի ունեցածը և մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին։

Սա, փաստորեն, օրվա իշխանության կողմից պետական ինստիտուտների գիտակցված վարկաբեկման հերթական քայլն է՝ այդ ինստիտուտների համատարած կազմալուծման ֆոնին, ինչը վաղ թե ուշ համարժեք գնահատականի է արժանանալու։

Երևույթը մտահոգիչ է նաև նրանով, որ իրավապահների նման վարքագիծն է՛լ ավելի է նպաստում քաղաքացի-ոստիկանություն արդեն իսկ գոյություն ունեցող անջրպետի խորացմանը և հասարակության մեջ ատելության մթնոլորտի տարածմանը։

ՀՀ նախկին վարչապետեր՝

Վազգեն Մանուկյան

Հրանտ Բագրատյան

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ՝

Անուշավան Դանիելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31