«Շիրակ» օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյանն այսօր Գյումրու քաղաքապետարանում կարևոր մի հայտարարություն է արել՝ տեղեկացնելով, որ «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների և վայրէջքների համար։
Նա հանրությանը ներկայացրել է օդանավակայանի վազքուղու վերակառուցման ծրագիրը, որն իրականացվելու է այս տարվա ընթացքում։
Ըստ այդ ծրագրի, ծածկույթի որակը փոխվելու է․ 5 սանտիմետր հաստությամբ ծածկույթը հանվելու է՝ փոխարենը տեղադրվելու է 9 սանտիմետր հաստությամբ նոր ասֆալտ- բետոնյա ծածկույթ։
Իսկ վազքուղու ամբողջ երկարությամբ՝ 3220 մետր, և 45 մետր լայնությամբ կատարվելու է ասֆալտ- բետոնյա ծածկույթի վերակառուցում։
Կարդացեք նաև
Ըստ օդանավակայանի պաշտոնյայի, ամրացվելու են նաև վազքուղու անվտանգության եզրագոտիները և կառուցվելու է դրենաժային համակարգ։
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ