Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ոչ միայն պիտի պայքարենք ռաբիսը վերացնելու համար, այլ քաղաքական ռաբիսը պիտի ոչնչացնենք Հայաստանում». Շիրինյանն ու Բաբաջանյանը հուշագիր ստորագրեցին

Մայիս 18,2021 20:11

Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» եւ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները որոշել են ընտրություններին մասնակցել միասին: Այսօր նրանք հուշագիր ստորագրեցին:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո պակասում է վճռականությունը. «Այս ուժը դրսեւորելու է կամք, մինչեւ վերջ գնալու ցանկություն, վճռականություն: Հավաքվածների մեջ այդպիսին են բոլորը, եթե չէ, ապա գերակշիռ մասը: Մենք կանգնած ենք երեւի թե մեր պատմության ճակատագրական խնդիրներ լուծելու օրերի առաջ: Վիճակն ավելի սուր է այսօր, քան 1920 թվականին, երբ Հայաստանում բռնազավթվեց իշխանությունը»:

Շիրինյանը պատմական ակնարկ արեց՝ ներկայացնելով, թե ինչպես ԼՂԻՄ-ը ձեւավորվեց, Սումգայիթի դեպքերը. «Արցախի հանրապետությունից մնացել էր փոքրիկ մի շերտ եւ ազգաբնակչություն, մեր նահանջը եղել է անկասելի: Արյուն քրտինքով կարողացանք ազատագրել, ստեղծել անվտանգության գոտի, բայց տեսանք ինչ կատարվեց: Պետականության հարցում պետք է լինենք դաժան, անզիջում: Մենք պետականությունը ոչ միայն պետք է պահպանենք, այլեւ պիտի դարձնենք այն, ինչը մեր երազն է: Ինչը մեզ բերեց «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ կոնսենսուսի: Բազմաթիվ կուսակցություններ կան, բայց մարդ էլ չկա: Մենք բացահայտեցինք, որ «Հանուն հանրապետության» կուսակցության հետ ունենք ընդհանուր քաղաքական պլատֆորմ, աշխարհայացքի ընդհանուր մոտեցում: Մենք մեր երկրում հայտարարում ենք՝ ոչ թե պարտադրելու ենք ազգայինների, ապազգայինների անհեթեթ բեւեռացումը, այլ խորհրդարանական կառուցվածք՝ աջեր, ձախեր: Մենք ձեզ հետ միասին տեղ ենք զբաղեցնելու խորհրդարանում, ես կասկած չունեմ, հսկայական ժողովրդի զանգված մեզ պաշտպանում է, մենք աջ կենտրոնի ժողովրդական կուսակցություն ենք: Այստեղ որեւէ տարաձայնություն չի եղել, մնացած տակտիկական հարցեր, մանրուքներ կարող են լինել»:

Մի բան, որ Շիրինյանը բացառեց, հետեւյալն է. «Մենք գողապետության շրջանի որեւէ կառույցի հետ չենք կարող համագործակցություն ունենալ, դա բացառվում է»: Նա ասաց, որ իրենք այն ուժն են լինելու, որ Հայաստանի արդիականացման խնդիր են դնելու. «Մենք ոչ միայն ռաբիսը պիտի պայքարենք վերացնելու համար, այլ քաղաքական ռաբիսը պիտի ոչնչացնենք Հայաստանում, ինչին մեզ սովորեցրել են: Վիճակը ծանր է, բայց դա չի նշանակում, որ ելք չկա»:

Շիրինյանը նաեւ հայտնեց, որ իրենք պետությանը կայունություն հաղորդող ուժ են լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31