Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին: Կողմերը նախատեսում են քննարկել ռազմատեխնիկական գործակցության հարցեր:
«Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին՝ մասնակցելու ազատագրված տարածքների վերականգնմանը և որքանով գիտեմ, արդեն կա հետաքրքրություն»,- ասել է Ալիևը:
Իր հերթին Խրենինն ասել է, որ Ադրբեջանն ավանդաբար եղել է իրենց ընկերն ու դաշնակիցը:
«Բարձր մակարդակով փոխադարձ այցերը միշտ վկայում են, որ մենք ունենք լավ և հիանալի գործակցություն: Ինչպես ասում է մեր պետության ղեկավարը, Ադրբեջանը հանձին Բելառուսի գտել է հուսալի հենարան Կենտրոնական Եվրոպայում, իսկ Բելառուսը՝ հանձին Ադրբեջանի՝ հուսալի բարեկամ Կովկասում: Ինչպես գնահատում է նախագահը, մենք փայլուն գործակցություն ունենք»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ