«Փետրվարի 11-ին 251 հարցից բաղկացած մեծ հարցաշար ենք ուղարկել կառավարությանը, որով պահանջվեց ներկայացնել տեղեկատվություն՝ միջոցառումների, իրականացված գործողությունների եւ արդյունավետությունը գնահատող տվյալների մասին։ Առ այսօր կառավարությունից պատասխան չկա, ինչն անհնարին է դարձրել քննիչ հանձնաժողովի հետագա գործունեությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր, կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ ԱԺ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։
«Պնդում եմ, որ կառավարությունը ներկայացնի տեղեկատվությունը։ Հուսամ՝ հաջորդ ԱԺ-ում եւս կստեղծվի նման քննիչ հանձնաժողով»,-նշեց Արկադի Խաչատրյանը։
Կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ծախսերի արդյունավետության գնահատման առնչությամբ դիմել են նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատ եւ պետական վերահսկողական ծառայություն, սակայն, Խաչատրյանի խոսքով, այդ կառույցներից եւս պատասխան չկա, ինչը խոչընդոտ է։ Ընդ որում, կառավարությունը պատասխանելու համար մեկ ամիս՝ մինչեւ մարտի 31-ը, ժամանակ էր խնդրել, որը վաղուց սպառվել է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ