Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական լուծման կողմնակից չենք, որ ռազմական օգնություն ակնկալենք»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Սյունիքի իրավիճակի մասին

Մայիս 18,2021 17:45

«Հայաստանում պաշտոնական մակարդակում որեւէ դժգոհություն չի եղել ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի առնչությամբ։ Եթե կան փորձագիտական մակարդակում, ապա իրենցից պետք  է հարցնել։ Չեմ կարծում, որ շփումներն այնքան հանրամատչելի են, որ դրանցից կարելի լինի փորձագիտական եզրակացություններ անել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Սյունիքի շփման գծում ադրբեջանական ներխուժման փաստին եւ այդ առնչությամբ ՀԱՊԿ-ից եղած ակնկալիքներին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։

«Բնականաբար, ակնկալում ենք, որ էլ ավելի կմեծանա ճնշումը ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի հանդեպ։ Այստեղ խոսքը ավելի լայն աշխարհաքաղաքական գործընթացի մասին է, ոչ թե մի քանի հարյուր մետրի վրա ադրբեջանական զինվորների տեղակայման։ Կարեւոր է կայուն անվտանգային միջավայրի ստեղծումը»,-շեշտեց Վիկտոր Ենգիբարյանը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայից ՀՀ-ին ուղղված՝ ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամությանը, Վիկտոր Ենգիբարյանը նշեց․ «Ռազմական լուծման կողմնակից չենք, որ ռազմական օգնություն ակնկալենք։ Մենք հարցին նայում ենք դիվանագիտական լուծման համատեքստում եւ հույս ունենք, որ հանգուցալուծումն այդ ձեւով կլինի։ Եթե դիվանագիտական աշխատանքը հաջողություն չտա, պատրաստ ենք այլ գործիքների կիրառման։ Ողջունում ենք մեզ ուղղված առաջարկները, բայց մենք ունենք ռազմական ոլորտի հետ կապված համագործակցության շրջանակներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31