Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց

Մայիս 18,2021 17:26

Ռուսաստանը, որպես հայ-ադրբեջանական լարվածության թուլացման երկարաժամկետ լուծում առաջարկում է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթաց: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակին: Ռուսական կողմը Բաքվին ու Երևանին աջակցում է լարվածության թուլացման գործում՝ բարձր և բարձրագույն մակարդակներով պարբերական շփումների շրջանակում: Օպերատիվ կապ է պահպանվում զինվորականների և սահմանապահ ծառայությունների գծով:

Վերահաստատում ենք կրակի դադարեցման ռեժիմին խստորեն հետևելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հայտարարության այլ դրույթներն անվերապահորեն կատարելու անհրաժեշտությունը:

Ելնում ենք նրանից, որ նմանատիպ բոլոր միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը ՝ հետագայում սահմանազատման հեռանկարով: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31