Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Ակնհայտ է, որ Բաքուն ուզում է պատերազմ

Մայիս 18,2021 17:30

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Բոլոր նրանք, ովքեր ասում են «հարձակվենք այդ մի քանի հարյուր ադրբեջանցիների վրա», կամ առաջարկում են փորձել նրանց գերի վերցնել, պետք է սթափ գիտակցեն, որ դա լայնամասշտաբ պատերազմի սկիզբ կլինի ու հենց այն է, ինչ ուզում է Բաքուն:

Ակնհայտ է, որ Բաքուն ուզում է պատերազմ. Սյունիքը (Զանգեզուրը) ուժով վերցնելու ցանկությունը չի թաքցնում նաև Իլհամ Ալիևը: Բայց պատերազմ սկսելու և այլ պետության տարածքի վրա հարձակվելու համար պետք է լեգիտիմ պատճառ կամ գոնե պատրվակ:

Մի կողմից, մենք, բնականաբար, չենք կարող հանդուրժել մեր տարածքում ադրբեջանական բանակի ներկայությունը, բայց մյուս կողմից էլ, եթե սկսենք այդ խմբերի դեմ մարտական գործողություններ, ապա Ադրբեջանը, առանց հապաղելու, այդ գործողությունների թաթերաբեմը կլայնացնի ու կսկսի պատերազմ:

Մի խոսքով, իրավիճակը բավական բարդ է ու դրա լուծումն այդքան պարզ չէ, որքան կարծում են առաջնագծից բոլոր իմաստներով սարսափելի հեռու գտնվող «УРА» գոռացողները (որոնք առաջարկում են հարձակվել):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Նիկոլի ախպեր Դանին խոսեց իր հերթին: Իսկ եթե տենց առանց պատրվակի հարձակվեն ինչ ենք անելու: Ասենք ասում են, որ հայերը առաջինն են կրակել մենք էլ անցել ենք հակահարձակման՞
    Ով ասեց որ Ադրբեջանը պատրաստա լայնամասշտաբ պատերազմի: Մի գուցե ընդամենը բլեֆ են անում:
    44օրյա պատերազմից հետո իրենց զինապահեստներն էլ դատարկ են ու հսկայական զոհեր են ունեցել հատկապես հատուկ նշանակության ստորբաժանումներ մեջ:

    Մի գուցե իրանց բլեֆ են անում հենց էն հույսով, որ Հայաստանի ղեկավարը նիկոլի պես վախկոտա իր նշանակած գեներալները Վաղոն, Արտակ Դավթյանը նույնպես վախկոտ նախաձեռնողականություն չունեցող գեներալներ:

    Իսկ եթե հարձակվելուց առաջ մենք նաև այլ ուղղությամբ պետքա հարձակողական գործողություն պատրաստենք:
    Եթե թուրքերը հարձակվեն Սյունիքի վրա մենք էլ հարձակվենք Ղազախի ու Թովուզի վրա ու միանգամից պարզվի, որ թշնամին նույն թշնամինա որ մեր առաջ փախնում էր:

    Մի գուցե պատերազմն էլ պարտվել ենք, քանի որ նիկոլի պես վախկոտը չի համարձակվե հարձակում ձեռնարկի Հայաստանի սահմանից իրենց թույլ կետերին:
    Թուրքերն էլ իրենց բանակի հզորության 50-60տոկոսը կենտրոնացրել են հարավային թևում դրա հաշվին են արդյունքի հասել: Արխային թուլացրել են Կիրովաբադի ուղղությունը վստահ լինելով որ նիկոլի պես վախկոտը մեկա չի համարձակվի էտ ուղղությամբ հարձակվել ու պատժել:

    Եթե 1991-94-ին էլ նիկոլի պես վախկոտ ղեկավարներ ունենանինք չհարձակվեինք միայն պաշտպանվելու մասին մտածեինք էլի խայտառակ պարտություն կկրեինք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31