Լրահոս
Օրվա լրահոսը

Վովա Վարդանով. «Ով իշխում է Մեծ եւ Փոքր Իշխանասարերին, նա էլ մշտադիտարկում է անում ամբողջ տարածաշրջանում»

Մայիս 18,2021 17:06

Արցախյան ազատամարտի վետերան, Հայաստանում առաջին հետախուզական-դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, ՈՄԱ հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովն այսօր անդրադարձել է Արցախի եւ Հայաստանի անվտանգային խնդիրներին, Սյունիքում եւ Հայաստանի սահմաններին հնարավոր զարգացումների հարցին:

«Տեղի ունեցող իրադարձությունները սյունիքյան չեն: Մեզ շեղում են՝ Սյունիք ասելով, որովհետեւ իրադարձություններ կան նաեւ Վայքում եւ Գեղարքունիքում: Ու հավատացեք՝ ոչ պակաս լկտի պահվածք է հակառակորդի, ավելի ճիշտ, արդեն՝ հարեւանի կողմից:

Սյունիք ներս մտնելը եղել է 2,5-3 կմ ու մինչեւ հիմա այնտեղ են: Մեր կազմակերպության, մեր գումարտակի ներկայացուցիչները արդեն մեկ շաբաթ Սյունիքում են: Ինչպես բոլորին են շեղում, նույնպես էլ մենք էինք շեղվել: Վերին Շորժային շատ քիչ ուշադրություն ենք դարձնում եւ Ջերմուկի այն հատվածին, որտեղ բնակավայր չկա, ինչը բավականին սխալ է:

Ցավոք, պետությունը, մեր ռազմական գերատեսչությունը կապիտուլյացիայից հետո դեռ լրիվ ուշքի չի եկել եւ չի կարողանում ժամանակին ու ադեկվատ պատասխանել: Սա ցավալի փաստ է: Այս փուլում մեր ՊՆ-ին, ռազմական գերատեսչությանը մաքսիմալ օգնություն է պետք ցույց տալ ոչ միայն մարդկանցով: Շատ հաճախ մենք փնովում ենք: Իհարկե, տեղին է եւ ինչքան էլ քննադատես, քար գլորես ՊՆ-ի ուղղությամբ, հասնում է: Բայց այն մերն է, չենք ուզում չէ՞ մեր ՊՆ-ն ոչնչացնել: Տեղ կա, որ քար գլորելու փոխարեն ձեռք մեկնել եւ օգնել է պետք: Եվ երբ դուրս կգա այդ կոլապսից, դրանից հետո առաջին քար գլորողներից մեկը ես կլինեմ:

Որքանո՞վ կարեւոր են Սյունիքի իրադարձությունները: Եթե նայում եք, Մեծ եւ Փոքր Իշխանասարերը երեք հազար մետրից ավելի բարձունքներ են: Եվ ով իշխում է այդ բարձունքներին, նա մշտադիտարկում է անում այդ տարածաշրջանում: Ոչ միայն Սյունիքում, այլեւ Քարվաճառի զգալի հատվածում: Թուրքը հենց այնպես ոչ մի բան չի անում: Ի տարբերություն մեզ, նա մտածում է եւ մտածածը սիրում է իրականացնել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31