«Ալիք մեդիա». Կոնֆլիկտը հանգուցալուծված է. ասում են Դմանիսիում մոտ մեկ օր տևած բախումների կողմերը՝ ազգությամբ ադրբեջանցի տեղի բնակիչներն ու էկո միգրանտ ազգությամբ վրացիները՝ Սվանեթիի բնակիչները, ովքեր Դմանիսի գյուղում հող են մշակում:
«Շարունակել խաղաղ համակեցությունը, խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած էթնոսի ներկայացուցչի հետ». սա է կողմերի մոտեցումը, որ արձանագրվել է հատուկ հանդիպման ժամանակ՝ տեղական ինքնակառավարման, խորհրդարանի անդամների, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև ադրբեջանական համայնքի հոգևորականների կողմից:
Կարծիքներ
Խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարին նախօրեի կոնֆլիկտը համարում է կենցաղային, իսկ այսօրվա շարունակությունը՝ կազմակերպված:
Կարդացեք նաև
«Հուսանք՝ սրա պատասխանը կստանանք: Այս մարդիկ այստեղ կհաշտվեն, նրանց ընտանիքներն այստեղ են ապրել ու կապրեն: Որոշ երիտասարդների արյունը եռում է, կարծում են՝ ինչ-որ բան է կատարվում, սակայն սա ընդամենը կենցաղին հողի վրա զարգացած կոնֆլիկտ էր»,- այսպես է արձագանքել հարցին Սուբարին:
Բախումների վերաբերյալ անդրադարձերի հետ կապված մեկնաբանություն է արել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին․ «Բոլորս վրացիներ ենք, էթնիկ ադրբեջանցիները մեր եղբայրներն են, մեր քաղաքացիները: Չի կարելի կոնֆլիկտն այնպես ներկայացնել, կարծես երկիրը քանդվում է: Ցավոք, մարդիկ, հեռուստաընկերությունները լուսաբանում էին միջադեպն այնպես, կարծես երկրում մեծ դժբախտություն է տեղի ունենում, վրացիները սպանում են ադրբեջանցիներին, կամ հակառակը՝ ադրբեջանցիներն են սպանում վրացիներին»:
Սպեցիֆիկ շրջանը
Դմանիսին քաղաք է Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում, Հայաստանի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա: 2014թ. տվյալների համաձայն՝ 19 141 բնակիչ ունեցող քաղաքը հիմնականում ադրբեջանաբնակ է, նրանք կազմում են բնակչության 65,46 %-ը, իսկ 33,15 %-ը՝ վրացիներ են: Այս շրջանն առանձնահատուկ է էթնիկ բազմազանությամբ ու էթնիկ փոքրամասնությունների համակեցության օրինակով:
Տեղացի, ազգությամբ ադրբեջանցիները մեզ հետ զրույցում նշում են, թե նման խնդիր տարածքում միշտ էլ եղել է, ու տեղի ունեցածը որակում են էթնիկ հողի վրա հրահրված կոնֆլիկտ:
Քաղաքագետ, գրող Դավիթ Զուրաբիշվիլին իր հոդվածներից մեկում գրում է, որ նման դեպք տեղի է ունեցել 1989 թվականին ևս:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լիզա ԹՈՐՈՍՅԱՆ
Բազմաթիվ անգամներ գրել եմ,նորից եմ գրում՝Վրաստանում,Հայաստանում ծնված,մեծացած,ադրբեջան երբևէ չայցելած անձը ադրբեջանցի կոչվել չի կարող սկզբունքորեն՝նա կարող է կոչվել թուրք,թաթար կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչ:Այդ մարդիկ այդ տարածքներում հայտնվել են թուրքական նվաճումների արդյունքում՝ադրբեջան հորջորջվող պետության կազմավորումից շ ա ա ա տ առաջ:Նրանց ադրբեջանցիներ անվանելով,մեծացնում ենք ադրբեջանի տարածքում ապրողների հավակնությունները….