Իսրայելաբնակ լրագրող Արտյոմ Չերնամորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ մի քանի մոլեռանդ ծայրահեղականներ կեսգիշերին հարձակվել են Երուսաղեմի հայ վարդապետներից մեկի վրա, որը Սուրբ Հակոբյանց մայրավանքից գնում էր դեպի Սուրբ Հարության տաճար՝ ծառայություն մատուցելու:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանից:
«Երուսաղէմի հայոց պատրիարքութիւնը խիստ կերպով դատապարտում է կէսգիշերին Սրբոց Յակոբեանց միաբանութեան անդամ Հայր Արբակի վրայ կատարուած հարձակումը: Հայր Սուրբը Հայոց վանքից գնում էր Սուրբ Յարութեան տաճար՝ հոգեւոր ծառայութիւն մատուցելու համար: Ճանապարհին հրեա ծայրահեղական երիտասարդներ հարձակուել են նրա վրա եւ մարմնական վնաս հասցրել:
Հայր Սուրբը տեղափոխուել է հիւանդանոց եւ համապատասխան բուժգնութիւն ստանալուց հետո դուրս է գրուել: Պատրիարքարանը պաշտօնապէս բողոք է ներկայացրել ոստիկանութիւն եւ պահանջել անաչառ հետաքննութիւն անցկացնել եւ օրինազանցների պատժել»,- Aravot.am-ին հայտնեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայր Կորյունի լուսանկարը` ֆեյսբուքյան էջից