Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևիին: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ղարաբաղյան կարգավորման շուրջ մթնոլորտը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ