Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, ա՛յ տղա, դու զինված ուժեր չունե՞ս, ՊՆ, ԱԱԾ, ներքին զորքեր չունե՞ս, 500-1000 հոգանոց ջոկատներով ես ֆռֆռում, սնայպերներիդ տանեիր». Շարմազանով

Մայիս 18,2021 15:37

«Հայաստանում չկա իշխանություն, կա Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկող խունտա»,- Այդ մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ Արցախը տալուց ու կապիտուլյացիան ստորագրելուց հետո ասում էին, որ այս իշխանությունը աստիճանաբար զիջելու է մեր ինքնիշխանությունը. «Մենք տեսնում ենք, որ Մուրադովն ավելի շատ իշխանություն ունի, քան սա: Երբ որ Հայաստանը չունի իշխանություն, ունի ֆեյսբուքյան լայվերով ժողովրդին մոլորության մեջ գցող, բնականաբար, Մուրադովը պետք է լինի բանակցող: Եթե քո սահման են շվշվացնելով մտել ու մի հատ օդի մեջ չես կրակել, բա ի՞նչ պիտի լինի: Ասում են՝ ՀԱՊԿ-ին ենք դիմել, ՀԱՊԿ-ին ո՞ւր ես դիմել, ա՛յ տղա, դու զինված ուժեր չունե՞ս, ՊՆ չունե՞ս, դու ԱԱԾ, ներքին զորքեր չունե՞ս: 500-1000 հոգանոց ջոկատներով ես ֆռֆռում Հայաստանի սահմաններում, այդ սնայպերներիդ տանեիր, թող Սյունիքի սահմանները պաշտպանեին: Չնայած սրանց համար դա հայրենիք չի: Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ ամայի տարածքները չենք պաշտպանում, դե ժողովրդին բերեք կենտրոնացրեք մի տեղ, համակենտրոնացման ճամբար սարքեք: Սա է իրենց մտածելակերպը: Ես ՀԱՊԿ պատվիրակության անդամ եմ եղել, կծիծաղեն դիմումի վրա: Բա որ ՀԱՊԿ-ը պիտի քո փոխարեն անի, ինչի՞ ես աշխատավարձ ստանում: Սրա մեջ Հուլիոս Կեսարից մինչեւ Պոմպեոս մեղավոր են, բացի իրենից: Սա Ադրբեջանի ու Էրդողանի համար նվեր է»:

Նա ասաց, թե քանի որ Նիկոլ Փաշինյանը մնաց իշխանության, հաջողեց ու արտահերթի իր օրակարգը առաջ տարավ՝ մենք նոյեմբերի 9-ից հետո մենք Սոթքում ենք զիջել, Շուռնուխում, հիմա էլ՝ Սյունիքն ենք զիջում ու խոսք է գնում Տավուշի, Գեղարքունիքի մասին. «Այս մարդը ինչքան մնաց իշխանության, Հայաստանը բաստուրմայի նման կտրելով գնալու են, տաշում են բաստուրմայի նման: Երբ որ 20-250 թուրք շվշվացնելով մտնում են քո տարածք ու քո պաշտպանական կառույցները չորս օր ոչ մի բան չեն անում, եթե դու չես կարողանում պաշտպանել, հել գնա, ով կարող է, նրանք թող պաշտպանեն: Ինչքա՞ն եք հանդուրժելու սրան, ժողովուրդ, մինչեւ գաք Երեւան, տեսնեք՝ ձեր ննջարանում թուրքը թե՞յ է խմում»:

Շարմազանովը քննադատեց այն ընդդիմադիրներին, որոնք սկզբից ընդունեցին Փաշինյանի խաղի կանոնը՝ գնալու ընտրությունների. «Դեկտեմբերին այդ բլեֆը չստացվեց: Մենք ամենավերջինն ենք հայտարարել, որ գնում ենք ընտրությունների, որովհետեւ մեզ համար թիվ մեկ խնդիրը սրան հեռացնելն է: Բայց ես մնում եմ այն համոզման, որ սրա հետ ընտրությունների գնալը ավանտյուրա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31