Երեկ Ազատության հրապարակում գրանցվել է տհաճ միջադեպ։ Բերման է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նկատի ունենալով արձանագրված միջադեպին նախորդածի զարգացումների նվազ վտանգավորությունը՝ ստիպված ենք արձանագրել, որ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ՝ հաշվի չառնելով նաև երկրի հանդեպ պարոն Հարությունյանի ոչ տարիների վաստակը, ոչ էլ պատկառելի տարիքը։
Տպավորություն է, որ նպատակային աշխատանք է տարվում հանրության հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շրջանում վախի մթնոլորտի սերմանման ուղղությամբ, համառորեն խորացվում է հասարակություն-ոստիկանություն անջրպետը։
Պարոն ոստիկանապետ, Ձեզ հարիր չէ նման վարքագիծն ու գործելաոճը, այսկերպ խորացվում է ոստիկանության նկատմամբ բացասական վերաբերմունքը, այնինչ անհրաժեշտ է նպաստել հասարակության մեջ լարվածության թուլացմանը, բաժանարար գծերի վերացմանը, ոստիկանության մեր գործընկերների նկատմամբ հարգանքի պահպանմանն ու խորացմանը։
Կարդացեք նաև
«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ