Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:
Հերոսացած զինծառայողների պարգևները Սարդարապատի հուշահամալիրում այսօր նրանց ընտանիքների անդամներին է հանձնել ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ իր խոնարհումը հայտնելով հերոսների հիշատակի առջև և վերահաստատելով նրանց ընտանիքների կողքին լինելու իր պատրաստակամությունը:
Պարգևները հանձնելուց հետու հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան հերոսամարտերում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին:
Արմավիրի մարզպետարան