Հերոսին նվիրված չափազանց հուզիչ միջոցառում էր կազմակերպվել դպրոցում, որին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Քաջայր Նիկողոսյանը, զինկոմիսարիատի աշխատակիցներ, Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը, Կառլենի հարազատները, ուսուցիչներ, համայնքի բնակիչներ: Աշակերտները երդվեցին բարձր են պահելու Կառլենի պատիվը. նրա հայրենասիրական օրինակը ուղեկցելու է նրանց ամբողջ կյանքում:
Կառլենը մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին, հերոսի մահով ընկել հոկտեմբերի 7-ին։
Նախագահի հրամանով Կառլեն Արթուրի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով, որը հերոսի հարազատներին հանձնեց Քաջայր Նիկողոսյանը:
Ներկաները այցելեցին նաև Կառլենի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետարան