ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանը 2021թ. մայիսի 19-22-ը ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության կոմիտեի անունից կայցելի Հայաստան՝ տեղեկություններ հավաքելու «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքները» զեկույցի համար:
ԵԽԽՎ հաղորդագրության մեջ նշվում է, որ Գավանը հանդիպումներ կունենա պատգամավորների, այդ թվում ԱԺ նախագահի, ինչպես նաև մարդասիրական հարցերով զբաղվող նախարարությունների ներկայացուցիչների հետ: ԵԽԽՎ ներկայացուցիչը նաև կշփվի տեղահանված անձանց և զոհերի ու անհետ կորածների ընտանիքների հետ, կհանդիպի կրոնական առաջնորդներին, Մարդու իրավունքների պաշտպանին և քաղհասարակության ներկայացուցիչներին:
Այցը նաև նրան հնարավորություն կտա ավելի լավ հասկանալու Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, այդ թվում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր ներկայացուցչության դերը և ներդրումը:
Ամռանը Գավանը նախատեսում է այցելել նաև Ադրբեջան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ