Լողի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների անդամները Բուդապեշտում մեկնարկել են ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունում:
Վարսենիկ Մանուչարյանը եւ Անի Պողոսյանը 50 մետր, ազատ ոճում ցույց են տվել, համապատասխանաբար, 27,59 եւ 28,01 արդյունք:
Տղաների պայքարում ազատ ոճով 100 մետրը Արթուր Բարսեղյանը (լուսանկարում) անցել է 50,63, Էդուարդ Ճաղարյանը՝ 54,26, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 54,68 վայրկյանում: Մեր լողորդներից ոչ մեկը այս մրցաձեւում չի հաղթահարել որակավորման փուլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ