Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. Այդ հատվածն են ընտրել, որպեսզի Իշխանասարից հսկողության տակ վերցնեն Գորիս-Երևան ճանապարհը և կարճ ճանապարհով դուրս գան դեպի Նախիջևան. «168 ժամ»

Մայիս 18,2021 12:15

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ 1920-30-ականներին, երբ տեղի են ունեցել սահմանային վերաձևումներ, դրանք, որպես կանոն, տեղի են ունեցել ի վնաս Հայաստանի։ Մասնավորապես՝ Կապանի շրջանում 2,5 տասնյակ գյուղեր անցել են Ադրբեջանին, Վարդենիսի շրջանում՝ ևս։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ընտրել Սև լճի հատվածը․ ըստ պատմաբանի, Սիսիանի շրջանը Հայաստանի ամենանեղ հատվածն է, մոտավորապես 27-29 կիլոմետր լայնություն ունի։

«Նրանք հենց այդ հատվածն են ընտրել, որպեսզի Իշխանասարի հատվածից անմիջապես հսկողության տակ են վերցնեն Գորիս-Երևան ճանապարհը և կարճ ճանապարհով դեպի Բիջանաղի լեռնանցք դուրս գալով, դուրս գան դեպի Նախիջևան։ Այսինքն՝ իրենց համար Սիսիանն ավելի կարևոր է, քան նույնիսկ Մեղրին։ Ինչո՞ւ, որովհետև եթե նրանք Մեղրիով ապահովեն այդ միջանցքը և դուրս գան, միշտ մեզ թվացել է, որ Մեղրին է, Մեղրին ընկնում է բավական հարավ, իսկ իրենք Հայաստանի կենտրոնական հատվածով կտրելով ճանապարհը՝ Հայաստանը բաժանում են երկու հատվածի և դրանով ամբողջ Սյունիքին են տիրում։ Ահա թե ինչով է պայմանավորված թշնամու ուժերի կուտակումն այդ հատվածում և վերջին պրովոկացիաները Սև լճի հատվածում՝ ամենակարճ ճանապարհով դեպի Նախիջևան դուրս գալու իմաստով»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։

Միաժամանակ նա նկատեց՝ պատահական չէ, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրի մեջ գրված է, որ պետք է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ՝ հաղորդակցության ճանապարհներով։ Այսինքն, եթե թշնամին պատկերացնում է, որ պետք է կապ ապահովեն Նախիջևանի հետ, դա չպետք է լինի միայն մեկ ճանապարհ, դա չպետք է լինի երկաթգիծը Մեղրիով, այլ պետք է լինի նաև ավտոխճուղի ոչ միայն Մեղրիով, այլև Սիսիանի տարածքով։

«Եթե հարավում 47 կիլոմետր լայնություն ունի ՀՀ տարածքը, ապա Սիսիանում 27-29 կմ է, և ճանապարհ կառուցելն էլ ավելի հեշտ է, Հայաստանը մասնատելու իմաստով՝ շատ ավելի հեշտ։ Սրանով է պայմանավորված թշնամու լկտի, ցինիկ պահվածքը»,- հավելեց նա։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31