«Հրապարակի» զրուցակիցն է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
– Պարոն Զատուլին, ինչպես գիտեք, արդեն 5 օր է՝ բանակցություններ են ընթանում Սյունիքում՝ ադրբեջանցիների հետ, եւ այդ բանակցություններին մասնակցում են ռուս խաղաղապահները՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, արդյոք խաղաղապահները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են այս կոնֆլիկտը հարթելու գործում։
– Խաղաղապահները փորձում են կարգի հրավիրել, փորձում են խաղաղ ճանապարհով լուծել ստեղծված խնդիրը, եւ ես կարծում եմ, որ դա ամբողջովին համապատասխանում է նրանց մանդատին եւ մասնագիտական պարտքին։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, ցավոք, հակասական տեղեկություններ են գալիս, բայց եթե հավատանք Հայաստանի վարչապետի աշխատակազմից եկող տեղեկություններին, ապա ադրբեջանցի զինվորականները հեռացել են այն տարածքներից, որտեղ մտել էին, կարելի է համարել, որ դա թե՛ խաղաղապահների եւ թե՛ ընդհանրապես Ռուսաստանի աշխատանքի արդյունքներից մեկն է։
– Իսկ ի՞նչ եք կարծում, հայկական կողմը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է։
Կարդացեք նաև
– Ես հույս ունեմ, որ Հայաստանի համար հերիք է այն, որ Ռուսաստանն արդարության եւ օրինականության կողմնակիցն է, եւ որպեսզի սահմանները չխախտվեն, հատկապես այսպես միակողմանի․․․, այդ առումով ուզում եմ ասել, որ եթե խոսենք Հայաստանի կառավարության մասին, ապա ջանքեր, իհարկե, գործադրում են, բայց որ խնդիրն առաջացել է ի սկզբանե, ինձ թվում է, մեղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնհայտ միակողմանի գործողություններ է անում, այլեւ, ցավոք, Հայաստանի ներկայիս իրավիճակինը, որը ներքաղաքական առումով բաժանված է, որի զինված ուժերն ու սահմանապահ զորքերը պատշաճ մակարդակի վրա չեն, եւ այս դեպքը թույլ է տալիս ասել, որ Հայաստանի անվտանգությունը ցածր մակարդակի է։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում