Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կաջակցի, եթե նման խնդրանք ստանա Բաքվից ու Երևանից. Ռուդենկո

Մայիս 18,2021 11:35

Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն կցուցաբերի սահմանային լարվածությունը թուլացնելու գործում, եթե այդպիսի խնդրանք լինի երկու երկրների կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Նորմալ է, երբ կողմերը նման իրավիճակում դիմում են մեզ օգնության, աջակցության, միջնորդության խնդրանքով, հատկապես որ մենք փորձ ունենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մշակման համատեքստում: Ուստի, եթե նման դիմում լինի բոլոր մասնակիցների կողմից, նկատի ունեմ Ադրբեջանից ու Հայաստանից, այդ ժամանակ մենք պատրաստ ենք ցուցաբերել այն աջակցությունը, որը մենք կարող ենք»,- ասել է Ռուդենկոն:

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը կքննարկվի Դուշանբեում մայիսի 19-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31