Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տարեվերջից սկսած՝ գնաճը կնվազի»․ կենտրոնական բանկի նախագահ

Մայիս 18,2021 10:59

«Տարեվերջից սկսած ՀՀ-ում արձանագրվում է գնաճի էական արձանագրում։ Գնահատվում է, որ գնաճային միտումները հիմնականում պայմանավորված են միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող եւ դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն կրում է ժամանակավոր, կարճաժամկետ բնույթ»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր կենտրոնական բանկի 2020թ․-ի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Տարեվերջից սկսած՝ գնաճը կնվազի եւ կմոտենա մեր նպատակային՝ 4% ցուցանիշին։ Չնայած գնաճային սպասումների որոշակի ավելացմանը՝ այդ թվում ԿԲ համարժեք գործողությունների արդյունքում գնաճը գնահատվում է կառավարելիության տիրույթում։ Զուգահեռ ԿԲ-ի քաղաքականությունը հետեւողական է լինելու գնաճային սպասումների արագացման ամեն ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքին»,-նշեց Մարտին Գալստյանը։

Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց՝ հանրության մոտ իսկապես ձեւավորվել են բարձր գնաճային սպասումներ, որոնք պայմանավորված են հիմնականում օբյեկտիվ պատճառներով․ «Նախորդ տարվանից մեծ անորոշություններ կան։ Կան ռիսկեր։ Հանրության մտավախությունը, որ հնարավոր է այս տարի ունենանք գնաճի ավելի բարձր մակարդակ, հարց է առաջացնում՝ մինչեւ այս պահը ձեռնարկված միջոցները բավարա՞ր են»։

Մարտին Գալստյանը պատասխանեց․ «Այո, այս տարի հնարավոր է՝ գնաճի մակարդակը լինի ավելի բարձր, քան ԿԲ-ի թիրախն է, բայց հենց ԿԲ-ի քաղաքականությունը թույլ է տալիս ավելի հայեցողական մոտեցում ցուցաբերել։ Մեր գնահատմամբ՝ անգամ եթե այս տարի թիրախը գերազանցվի, հաջորդ տարի կունենանք գնաճ, որը կհամապատասխանի մեր նպատակադրմանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Քո ո՞ր կանխատեսումն է ճիշտ դուրս եկել, որ սա էլ ճիշտ լինի: Տարեվերջին էլ մի ուրիշ փափուկ բարձ կդնես ժողովրդի գլխի տակ: Արտասահմանում, եթե պաշտոնյայի նման հայտարարությունը չի իրականանում, նա ամոթից հրաժարական է տալիս, իսկ դու՞: Ասում ես գնաճը կնվազի, իսկ որքա՞ն կնվազի՝ թվերով խոսիր, մասնագետ ես համարվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31