«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազատության հրապարակում շատ լավ հանդիպում ունեցանք հանրության հետ։ Տասնյակ, հարյուրավոր մարդիկ կամավորագրվեցին։
Միջոցառումը, սակայն, պղտորեց մի միջադեպ։ Տեղի ունեցավ վեճ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի և լրագրող Արտեմ Խաչատրյանի միջև։ Իմ համակրանքը պ-ն Հարությունյանի կողմն էր։ Լավ, հիմա վեճ էր եղավ։
Անհասկանալի է, թե ի՞նչու դեպքի վայրում գտնվող ոստիկանները որոշեցին քաշքշել Խ. Հարությունյանին և մեքենա նստեցնել։
Կարդացեք նաև
Դիմում եմ ՀՀ գլխավոր ոստիկանին։ Մի օր քեզ գործից հանելու են։ Ճի՞շտ կլինի, որ քեզ հետ վարվեն նմանապես։