Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկին նույնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թվում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

Մայիս 18,2021 08:30

Կարծես, ժողովրդական հայտնի խոսքի հետ գործ ունենք. «Մինչև չգա հետինը, չի հիշվի նախկինը»: Այս դեպքում, անկախ նախկին երեք նախագահների ունեցած թերություններից ու բացթողումներից, հասարակության գերակշիռ մասի համար նրանք այսօր փրկօղակ են ընկալվում:

Երեք նախագահները միմյանցից շատ տարբեր են թե՛ իրենց տեսակով, թե՛ իրենց կառավարման մոդելով, թե՛ շատ հարցերում սկզբունքային մոտեցումներով: Բայց, որքան էլ տարօրինակ է, նրանք նաև որոշակի ընդհանրություններ ունեն, ու սա դժվար է չընդունել՝ անկախ նրանից, թե որ նախագահին ով ինչպես է վերաբերվում:

Նախ՝ երեք նախագահները խորհրդանշում են հաղթանակ, արժանապատվություն, ապահովություն, անվտանգություն, պետականակերտություն:

Երկրորդ՝ նրանց թիմերում մեծամասնություն են կազմում ինտելեկտուալները, որոնց ՕԳԳ-ն երկրի ու պետության համար բավականին մեծ է, կրկնենք՝ անկախ թերություններից ու սխալներից:

Երրորդ՝ երբևէ որևէ հայ վատ չի զգացել նրանից, որ իր երկիրը դրսում ներկայացրել են երեք նախագահները: Նույնիսկ ընդհակառակը: Այս ցանկը կարելի է լրացնել: Սակայն կարևորն այն է, որ հանրությունը, քննադատելով նրանց, այսօր կանգնած է մի իրավիճակի առջև, երբ նախկին նույնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թվում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինյանը: Առավել ևս, որ պարզվեց՝ ժամանակի հետ «նախկինների» հետ կապված շատ թեմաներ պարզապես կա՛մ կեղծ էին, կա՛մ ուռճացված: Ցավոք, հաճախ հենց «լևոնականների», այդ թվում՝ Փաշինյանի ձեռամբ:

Արդեն երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հետևողականորեն ոչնչացնում է երեսուն տարվա բոլոր ձեռքբերումները, խորհրդանշում ճիշտ հակառակը այն ամենի, ինչը նշեցինք վերևում:

Այսօր մենք ունենք Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր, գնալով խորացող վտանգ՝ կախված Հայաստան աշխարհի վրա, ձախողում ու ավերում բոլոր ոլորտներում: Եվ բնական է, որ հանրության մեծ մասին ոգևորում է ինտելեկտուալիզմը, հաղթանակը, արժանապատվությունը, անվտանգությունը, ապահովությունը, ինքնիշխանությունը, այլ ոչ հակառակը: Եվ հենց այս հանգամանքն էլ կարող է վճռորոշ լինել առաջիկա արտահերթ ընտրություններում:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31