Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԲԴԽ-ն ինչ-որ ձևով փորձի պատժել դատավորին, ամբողջ համակարգը փլուզվելու է». Գուրգեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի՝ դատավոր դստեր դեմ գործի մասին

Մայիս 17,2021 21:25

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործով՝ մայիսի 17-ին կայացած ԲԴԽ նիստում խորհուրդը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Aavot.am-ի հետ զրույցում ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը տեղեկացրեց՝ նիստին ներկա են եղել կողմերը, ԲԴԽ-ն լսել է նրանց դիրքորոշումները, և որոշումը կհրապարակվի մայիսի 31-ին՝ ժամը 14:30-ին:

Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը նշեց՝ որպես իրավաբան՝ կարգապահական վարույթ հարուցելու խնդիր չի տեսնում: Նա մանրամասնեց. «Եթե ԲԴԽ-ն այս գործի բերած հանգամանքներով ինչ-որ ձևով փորձի պատժել դատավորին, դա ազդակ է լինելու. ամբողջ համակարգը փլուզվելու է: Դատարանների վիճակը գիտեք. ծանրաբեռնվածությունը և դրա հետ մեկտեղ արագ-արագ որոշումներ կայացնելու հարցը: Մի հարյուր հոգու իրավունքները կխախտվեն: Ուստի ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում. ԲԴԽ-ն այստեղ պատիժ նշանակելու ոչ մի հիմք չունի: Դա և′ իրավական տեսակետով է, և′ երկրորդ, հարուցման մյուս գործընթացների ժամկետները բաց են թողնված շուրջ մեկ ամսով»:

Հետաքրքրվեցինք՝ Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքում ի՞նչն է դրված, Գուրգեն Գրիգորյանը պատասխանեց. «Հիմքում դնում են ժամկետը, որ նա անհապաղ պետք է քններ գործը: Անհապաղ չի քննել, քննել է մեկ ամիս հետո, բայց դա երկրորդ որոշումն է եղել: Մեկ ամիս անց դատական նիստ է նշանակել և հարցը քնել է դատական նիստով: Ուղղակի օրենքն իմպերատիվ ասում է՝ ստանալուց անհապաղ պետք է քննել: Խնդիրն ընդամենը սա է»:

Հետաքրքրվեցինք՝ միտումներ կամ ենթատեքստեր տեսնո՞ւմ է այս հարցում, մանավանդ, որ Նաիրա Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի դուստրն է, նա պատասխանեց. «Որպես իրավաբան՝ չեմ փորձում ինչ-որ միտումներ ու ենթատեքստեր տեսնել: Իմ կողմից նման տեսակետ արտահայտելը բարոյական էլ չի լինի: Մենք առարկությունները ներկայացրել ենք, միջնորդություն էլ արել ենք վարույթը կարճելու վերաբերյալ: Այսօր էլ պնդեցինք, որ վարույթը պետք է կարճվի, սակայն ԲԴԽ-ն որոշեց, որ պետք է քննել, և քննվեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31