Հյուսիսային Մակեդոնիայում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներից Սկոպյեի մրցագորգում պայքարը շարունակում է միայն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, որը մտել է կիսաեզրափակիչ եւ այսօր ավելի ուշ կգոտեմարտի մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ:
Կարեն Զուրաբյանը՝ 57 կգ քաշային կարգ, Հրաչյա Մարգարյանը՝ 65 կգ եւ Արման Ավագյանը՝ 79 կգ, պարտվել են քառորդ եզրափակչում եւ սպասում են սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն ստանալու հնարավոր հեռանկարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ