Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Եվրոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամարտության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։
«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝ հակամարտության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության ու նրանց կյանքի վերականգնմանն օգնելու նպատակով», նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է՝ աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման ուղղություններով», նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն