«Ահավոր վիճակում եմ։ Հիվանդացել եմ այս հողի վրա Հայաստանի այս վիճակից։ Ես էլ, ընտանիքս էլ․․․ուրախացել էինք Փաշինյանով։ Այս ի՞նչ է կատարվում Սյունիքում»,-Aravot.am-ի հարցախույզի ժամանակ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այսօր նման կարծիք հայտնեց քաղաքացի Լամարա Փուզյանը։
«Ո՞վ է Փաշինյանը, ինչո՞ւ են թողնում նման բաներ անի, անտերության մեջ ենք։ Այս ի՞նչ եղավ հայի վիճակը։ Երիտասարդ լինեի, ուժ ունենայի․․․խնդրում եմ՝ պետք է անել հնարավորը։ Ժողովուրդը դեմ պետք է դուրս գա Փաշինյանին ու ազգային ժողովին։ Նստած սպասում ենք ռուսին, պարզ չի՞ ռուսի վիճակը»,-բորբոքված, հուզված հարցադրումներ հնչեցրեց երեք երեխայի մայր, նախկինում ուսուցչուհի աշխատած տիկինը։
Նա անկեղծացավ, որ շատ էր ուզում մտքինն արտահայտել, ամեն օր ճնշման տատանումներ է ունենում այս վիճակից․ «ԱՄՆ-ում ենք ապրում, ամեն տարի գալիս ենք ՀՀ։ Այնտեղ էլ են նյարդային վիճակում։ Մարդիկ կանգնում ու Քոչարյանի անուն են տալիս, նյարդայնությունից ավելի եմ վատանում։ Փաշինյանը չլինի, Քոչարյանը կլինի, Քոչարյանը չլինի՝ Փաշինյանը կլինի․․․էլ մարդ չկա՞։ Աշխարհով մեկ ծիծաղում են մեր վրա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ