«Փաշինյանը թաքուն ուզում է Սյունիքով ճանապարհ բացի դեպի Նախիջեւան։ Դա իր միտքն է, ինքն է մտածել, ծախել, եւ այս պատմությունը երկու ամիս անց կվերջանա, երբ ընտրություններ կլինեն։ Ամենակարճ ճանապարհն Ադրբեջանից Նախիջեւան Սյունիքով է»,-Aravot.am-ի հարցախույզի ժամանակ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այսօր նման կարծիք հայտնեց քաղաքացի Նիկոլայ Դավթյանը, որը ներկայացավ որպես տնտեսագետ, մաթեմատիկոս։
«Ինքը երկիրը ծախում է։ Որպես արեւմտամետ՝ երկիրը քանդող միակ մարդն է»,-համոզմունք հայտնեց Նիկոլայ Դավթյանը։
Նաեւ շեշտեց, որ որեւէ նախկին նախագահ ու վարչապետ հիմա խոսելու իրավունք չունի։ Թե ինչու է այդպես մտածում, Նիկոլայ Դավթյանն ասաց․ «Լեւոնը քանդեց զարգացած երկիրը։ Խելքը չհասավ․․․Քոչարյանը երիտասարդ կադր էր եւ նրա ամենամեծ սխալն այն էր, որ ընտրությունները կեղծեց, հոկտեմբերի 27 արեց, մարտի 1 եղավ։ Սերժն էլ երկու շրջան նստեց՝ հսկա քանակի թերություններով, իր կլանով․․․ինքը ոչ մի բան չէր տեսնում, երկիրը քանդեց։ Ճիշտ է, Քոչարյանը մի քիչ երկիրը խելքի բերեց, բայց․․․»: Իսկ Նիկոլ Փաշինյանի մասին մասնավորապես ասաց, թե «չի հասկանում երկիր պահելու իմաստն ու բարդությունը։ Ժողովուրդը Նիկոլին բերեց, հիմա էլ գլխին է խփում, թե ինչ հիմարություն արեց»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ