Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուղիղ 29 տարի առաջ՝ հենց այս օրն են ազատագրվել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը և մենք հնարավորություն ենք ստացել «կյանքի ճանապարհով» կապ հաստատել Մայր Հայաստանի հետ»

Մայիս 17,2021 17:10

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընդամենը մեկ տարի առաջ մենք ազգովին մայիսն ընկալում էինք որպես մեր պատմական հաղթանակների ամիս: Սկսում էինք խոսել Ավարայրից, մեծարում Սարդարապատի հերոսամարտը, առանձնահատուկ շեշտում Մեծ հայրենականի տարբեր ռազմաճակատներում հայ ժողովրդի ունեցած ծանրակշիռ ավանդի մասին և, վերջապես, նշում Հայոց Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման տոները…

Եվ մեկ էլ, երբ հիշում ենք, որ ուղիղ 29 տարի առաջ՝ հենց այս օրն են ազատագրվել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը և մենք հնարավորություն ենք ստացել «կյանքի ճանապարհով» կապ հաստատել Մայր Հայաստանի հետ, մայիսն իրավամբ դառնում է ոչ միայն հաղթանակների, այլ ավելի շատ ՀԱՅԿԱԿԱՆ ամիս…

…Ցավոք, այդ ամենն այդպես էր ընկալվում մեկ տարի առաջ… Սակայն այսօր իրավիճակն այլ է… Այսօր մեզ պատուհասած անմեղսունակների իշխանության արդյունքում մենք ստիպված ենք այդ ամեն հերոսականին նայել որպես  պատմության… Թերևս, միակ սփոփանքն այն է, որ, նախ՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը շարունակում են մնալ հայկական և, երկրորդ՝ պատմությունն ունի կրկնվելու հատկություն…

Հուսանք,  որ, գոնե այս անգամ, մեր օգտին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31