Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Ոչ մի կրակոց չի արձակվել, ոչ մի բախում տեղի չի ունեցել: Նստել են, հանգիստ սկսել են պայմանավորվել՝ ինչպես լիցքաթափել իրավիճակը: Խնդրել են մեզ աջակցել, մեր զինվորականներն աջակցություն են ցուցաբերել, ձեռք է բերվել պայմանավորվածություն: Ես որևէ պատճառ չեմ տեսնում այս սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում կրքեր բորբոքելու համար»,- ասել է Լավրովը Սիերա Լեոնեի արտգործնախարար Դեյվիդ Ջոն Ֆրենսիսի հետ մամուլի ասուլիսում:
Լավրովը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը միջադեպից հետո հայտարարություն է արել՝ կատարվածը բացատրելով թյուրիմացությամբ և սահմանի բացակայությամբ:
«Ոչ մեկը երբևէ դրանով չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել են այդպիսի աշխատանք սկսել: Մենք պատրաստ ենք այդ հարցում նրանց աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայություններ»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ