Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «վիճելի տարածքներ» ձևակերպման, ԼՂ-ի հարցի կարգավորման մասին՝ ի պատասխան հարցման. Factor.am

Մայիս 17,2021 16:27

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն՝ խոսնակ Ջալինա Փորտերի՝ մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ կիրառած «վիճելի տարածքներ» արտահայտության մեկնաբանման խնդրանքով, և այսօր ստացվել է պատասխանը։

Factor.am-ը ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղել է հետևյալ հարցերը․ «Օգտագործված «վիճելի տարածքներ» արտահայտությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը կասկածի տակ է դրել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ նշանակությամբ է օգտագործվել «վիճելի տարածքներ» արտահայտությունը։ Արդյոք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության` ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանային տարածքներ ներխուժումից հետո ԱՄՆ-ն դրանք համարո՞ւմ է վիճարկելի երկու կողմի միջև:
Ադրբեջանը, որի նախագահը հայտարարել է, թե «ուժով միջանցք է բացելու Զանգեզուրով (Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով) դեպի Նախիջևան», մայիսի 16-ին սկսել է 15 000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն՝ սահմանային լարման իրավիճակում։ Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահի սպառնալիքի և լարվածության պայմաններում մեծամասշտաբ զորավարժություն սկսելու կապակցությամբ»։

ԱՄՆ Պետքարտուղարությունից ստացված պաշտոնական պատասխան նամակում ասվում է․ «Մենք լրացուցիչ պարզաբանումներ ենք փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում է և ողջունում ենք նրանց հանձնառությունը այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Մենք կողմերին հորդորում ենք պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար: Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»։

Ռոբերտ ԱՆԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31