«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը, «Մայր Հայաստան» հուշահամալիրը, որպես խորհրդանշական վայր էր ընտրել հայ մայրերի հետ ճանաչողական ձևաչափով հանդիպելու համար։
«Միայն մայրը կարող է որոշել, թե ում կարող է վստահել իր երեխայի անվտանգությունը: Ես միշտ եմ ապավինել մայրերի բնազդին, իսկ հիմա առավել, քան վստահ եմ, որ ինձ համար այս կարևոր շրջանում ևս պիտի հենվեմ իմ այն ներքին կանխազգացողության վրա, որ մայրերի դերը որոշիչ է լինելու երկրի բարօրության համար՝ ճիշտ ղեկավար ընտրելու հարցում»,- այս խոսքերով հանդիպումը սկսեց Երվանդ Թարվերդյանը։
Հավաքված կանայք տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնագետներ էին և շատ անմիջական միջավայրում քննարկվեց տարբեր հիմնախնդիրներ և թեմաներ։
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև սփյուռքահայության հետ միասնական լինելու գաղափարը, որն էլ կարող է նպաստել ապագայում ուժեղ և զարգացած երկիր ունենալուն։
Կարդացեք նաև
Երվանդ Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց ներկա կանանց՝ հանդիպման այս ձևաչափի հրավերն ընդունելու համար և վերջում հիշեցրեց Նժդեհի այն խոսքերը, որ, երևի, ոսկե տառերով պիտի ներառել դասագրքերի մեջ՝ Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։
«Միացյալ Հայաստան» կուսակցություն