Ռուսաստանը մշտական կապ է պահպանում Բաքվի ու Երևանի հետ, ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ ռուսական ու հայկական կողմերը գտնվում են մշտական կապի մեջ: Մենք նաև մշտական կապ ենք պահպանում Բաքվի հետ: Նախագահը եռակողմ պայմանավորվածությունների ոչ այլընտրանքային կատարման հաստատակամ կողմնակից է: Այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը թուլացնելու և իրավիճակն ուղղելու հարցում»,- ասել է Պեսկովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ