Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ Սիսիանում 2-րդ միջանցք լինի, որովհետեւ թշնամին պնդում է, որ 2 միջանցքի մասին է խոսքը»․ Հրանտ Բագրատյան

Մայիս 17,2021 14:07

«Ինչ որ ասում եմ՝ կա, թող ժխտեն իմ ասածները։ Հակառակորդը մտել է, գրավել դիրքեր, վերահսկել Սեւ լիճը, որտեղից խմելու ջուր են ստանում Գորիսն ու Սիսիանը։ Թշնամին մտնում է այնտեղ, որտեղ ջուր կա»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պնդելով Սյունիքի շփման գծում իրավիճակի հետ կապված իր գրառումը։

Նա նշեց․ «Հնարավոր է՝ Սիսիանում 2-րդ միջանցք լինի, որովհետեւ թշնամին պնդում է, որ 2 միջանցքի մասին է խոսքը։ Եթե նման բան չկա, հրապարակեք բոլոր թղթերը, որոնք ստորագրել եք։ Մեր կարծիքով՝ կան էլի պայմանավորվածություններ։ Ադրբեջանական կողմը բանակցությունների ժամանակ հայտարարեց՝ ձեր խոստումը, որ Տավուշում մեզ ութ գյուղ պետք է տաք․․․լսեք, տավուշցիներ, որ գնալու եք ու Նիկոլ ընտրեք։ Եվ մեկ գյուղ էլ Արարատի Մարզում՝ Տիգրանաշենը։ Նիկոլը խոսք է տվել ու տալու է։ Ադրբեջանցիները մտել էին Սյունիք, էլ ի՞նչ առիթ պետք է լիներ։ Պետք է շրջապատեին դրանց վերցնեին, գերիների հարցը լուծեին, մինչդեռ հրաման չի տրվում։ Բանակը գտնվում է վախկոտ Արտակ Դավթյանի եւ Վաղարշակ Հարությունյանի ներքո։ Նրանք պատերազմ չեն տեսել, տանկի ձայնից վախենում են»։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հազիվ ձեռք մեկնեց ՀՀ-ին, մինչդեռ Փաշինյանը նրան չպատասխանեց, զանգեց Պուտինին, հետո դիմեց ՀԱՊԿ-ին ու պատասխանի չսպասելով՝ սկսեց բանակցել․ «Ադրբեջանցիները մի կերպ զիջեցին եւ մի քանի տեղից հետ քաշվեցին, բայց ամենաբարձր դիրքերում համատեղ պոստեր են լինելու։ Այսինքն, մենք համաձայնել ենք, որ համատեղ պոստեր լինեն։ Տվել են այն բարձունքը, որտեղից նշանառության տակ են Գորիսն ու Սիսիանը։ Բացի այդ, երկրի տարածքային ամբողջականության պատասխանատուն երկրի նախագահն է, Նիկոլը չի, նախագահը Մոսկվայում է։ Նա փախած է, չի գալու։ Ընտրություններից հետո գուցե լսեք Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը հանձնելու մասին։ Սյունիքն այդպես կտրվելու է մեզանից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31