2021թ. մայիսի 16-ին` ժամը 21:05-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարդարաշեն-Նորագյուղ ավտոճանապարհի երկրորդ կիլոմետրին նույն շրջանի Հովսեփավան գյուղի բնակիչ՝ Անտոն Ռուբենի Գրիգորյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի վայր են մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի քննիչները:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ԱՀ քննչական կոմիտե