Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զորամիավորումների մուտքը ՀՀ տարածք ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ներկայիս վարչակազմն ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը. հայտարարություն

Մայիս 17,2021 13:04

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով հանդերձ հայտարարում է․

Վտանգվա՛ծ է Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Վտանգվա՛ծ է Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգությունը։ Ադրբեջանական զորամիավորումների մուտքը ՀՀ տարածք և արդեն մոտ 4 կմ խորացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ներկայիս վարչակազմն ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ՀՀ վարչապետի պարտականություններ կատարող անձի՝ Ն․ Փաշինյանի հակասական հայտարարությունները բացահայտում են, որ հանձինս ՀՀ վարչապետի ոչ լեգիտիմ պաշտոնակատարի, Հայաստանը գտնվում է արտաքին ուժերի կառավարման ներքո։ Ուստի նա պետք է հեռացվի։

Սիրելի հայրենակիցներ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժումը դիմելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև այդ խորհրդի հինգ երկրներին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանին օգնելու համար միջոցներ ձեռք առնել, սակայն գլխավոր խնդիրը պետք է լինի օրեցօր մեծացող վտանգի դեմ մեր ժողովրդի համախմբվելու վճռականությունը։ Անհրաժեշտ է գիտակցել, որ պետք է սկսել ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ։ Եվ մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիական կազմակերպություններին, մտավորականներին ու անհատներին, ուսանողներին սկսե՛լ դասադուլների և գործադուլների գործընթաց ու նախաձեռնել արտաքին թշնամու դեմ ազատագրական ջոկատների կազմակերպում։ Եվ այն հայրենասեր զինվորականները, նախկին և ներկա ազատամարտիկները, թե՛ Սյունիքում, թե՛ այլուր, որոնք անօրինական կերպով՝ հայրենիքի պաշտպանության դրոշը բարձրացնելու համար ձերբակալվել են ՀՀ ապազգային իշխանությունների կողմից, պե՛տք է ազատ արձակվեն։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ է անում այս վտանգավոր պահին համախմբվել՝ անկախ նրանց գաղափարական ու անձնական տարաձայնություններից։

Հունիսի 20-ին հայտարարված ՀՀ ԱԺ ընտրությունները դառնում են երկրորդական, քանի որ թշնամու կողմից ոտնահարված է ՀՀ պետական սահմանը։

    ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ

«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան,

«Հայք-հայկազունիներ կուսակցություն», նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն», նախագահ՝ Սոս Գիմիշյան։ 

          ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհուրդ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ – ՀԿ, նախագահ՝ Թաթուլ Մանասերյան,

ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական – ՀԿ, նախագահ՝ Կարո Կարապետյան,

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան,
ԹԵԳՄ – ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան,
ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան,
ԶԱՐԹՈՆՔ – ՀԿ, նախագահ՝ Լևոն Թումանյան,

ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ – ՀԿ, նախագահ՝ Սարգիս Մելիք-Շահնազարյան,

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ՀԿ, նախագահ՝ Արամ Գրիգորյան,

ԱՐԵՎԱՏՈՒՆ – ՀԿ, նախագահ՝ Գոհար Գորգիսյան։

ՀԱՀ հասարակական նախաձեռնությունների խորհուրդ

ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան,
ՆԺԴԵՀՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Հովիկ Ալեքսանյան,
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Դմիտրի Հարությունյան,
ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան,
ՀԱՅ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ – նախաձեռնություն, համակարգող՝ Պավել Մանուկյան։

           ՀԱՀ մտավորականների խորհուրդ

Արթուր Արմին Բաբայան (Հայագետ, մշակութաբան)
Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Գրիգոր Բարսեղյան (ֆիզիկամաթեմատիկական գիտութ․ դոկտոր, պրոֆեսոր)
Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)
Հրաչիկ Հակոբջանյան (Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր)
Դավիթ Ստեփանյան (Ճարտարապետ)
Հակոբ Հարությունյան (Տեխնիկական գիտությունների դոկտոր)
Թաթուլ Մանասերյան (Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)
Հրայր Աղինյան (Տնտեսագետ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31