«Ալյանս» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրված է նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Վե՛րջ։ Սա խայտառակություն է։ Ադրբեջանցիները դիրքեր են տեղակայում ՀՀ տարածքում։ Սա չի՛ կարող լինել հանդուրժելի, չի՛ կարող լինել թույլատրելի։
Մարդի՛կ, ուշքի եկեք, մտան մեր տուն։
Մենք անհապաղ սկսելու ենք քաղաքական գործընթաց, որի միակ նպատակն է լինելու դիմագրավել տեղի ունեցող ընթացքին։
Անհրաժեշտ է շտապ միավորվել բոլորով, ովքեր կեղտոտ խաղի մեջ չեն»: