Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Դավիթ Գալստյանի`«Պատրոն Դավիթ», պաշտպանների բողոքը: Նա ազատ կարձակվի: Պաշտպան Արմեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ազատության մեջ կգտնվի արդեն առաջիկա ժամերին`տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո:
Հիշեցնենք, Դավիթ Գալստյանը մեղադրվում է հանցավոր համաձայնության արդյունքում ՊՆ-ին «70-ականների» զենք մատակարարելու եւ առանձնապես խոշոր գումարի հափշտակության մեջ: Դավիթ Գալստյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ