Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
Ալիևը Տոկաևին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Նա մասնավորապես, ասել է, որ այս պահին ընթանում են սահմանների ճշգրտման աշխատանքներ, և «հայկական կողմը այդ գործընթացում ցուցաբերում է ոչ ադեկվատ արձագանք»:
«Այդ կապակցությամբ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելը ոչ այլ ինչ է, քան հարցի միջազգայնացման փորձ, իսկ դա միանգամայն անհիմն է: Ինչ բախումներ էլ որ սահմանին տեղի ունենան, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,- ասել է Ալիևը:
Հիշեցնենք, ավելի վաղ Տոկաևի հետ հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ