Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ժան-Իվ Լը Դղիանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած լարվածությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է երկար ժամանակ հետո մեր երկրին պատկանող ադրբեջանական դիրքերին սահմանակցող Հայաստանի սահմանին ամրապնդման աշխատանքների իրականացման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բայրամովը նաև ասել է, թե ադրբեջանական կողմը «կառուցողական մոտեցում» է ցուցաբերում կողմերի միջև տարաձայնությունները լուծելու համար, և որ «անթույլատրելի է ուռճացնել և քաղաքականացնել սահմանային լարվածության հարցը»:
Նշվում է, որ զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ