Հայաստանը՝ հովվի և չոբանի միջև
Հայաստանն այսօր ունի երկու սիմվոլ.
Հովիվը, որը մեն-մենակ կանգնում է մեր երկիր մտնող թուրքի առաջ ու հետո տեղեկացնում դրա մասին իշխանությանը։
Չոբանները, որոնք նստած են պետական աշխատասենյակներում ու վարի են տալիս երկիրը։
Կարդացեք նաև
Իմ պատուհանից ուշ երեկոյան հրավառություն էր երևում, իսկ առավոտյան՝ զուռնադհոլով հարսանիք։ Զուգահեռ երկրի գիտակից հատվածը որերորդ գիշերն է՝ չի քնում, հասկանալով իրավիճակի ծայրահեղությունը, ինչը, սակայն, չի փոխանցվում հասարակության լայն շերտերին։ Դվորնիկովի, Մուրադովի, 102-րդ բազայի տեղաշարժերին լարված հետևող, Լավրովի ու Պետդեպի ամեն բառը ֆիքսող մարդիկ այսօր չունեն լծակներ և առ այս պահը չեն կարողանում կոնսոլիդացնել հասարակությունը։
Մեր ընտրությունը երբեք այսքան պարզ չի եղել՝ կանգնել հովվի՞ կողքին, թե՞ չոբանների։
Սա է այսօրվա հայկական սոցիոլոգիան։ Չոբանների ընտրազանգվածը, լինի այն նվազ կրթված խավում, Երևանի մոդայիկ սրճարաններում, թե՝ Հ1-ի չդադարող եթերում, պետք է ուռուցքի պես փոքրացնել, որ հետո կարողանաս վիրահատել-հեռացնել։
Մյուս կողմից՝ արթնացնել շատ ավելի մեծ հանրությանը ու, կանգնելով հովվի կողքին, բացատրել, որ Սյունիքի իրավիճակն ուղիղ գծով կախված է Հայաստանի կառավարման որակից։
Հենց ընտրողը հասկացավ, որ ընտրությունից է կախված Սյունիքի և Հայաստանի ճակատագիրը, հենց հասկացավ, որ իր ընտրությունից է կախված նոր պատերազմի, թե արժանապատիվ խաղաղության հեռանկարը՝ կանի իր ընտրությունը։ Ուրեմն պետք է աշխատել այդ ուղղությամբ։
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ