ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դղիանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Արցախում ստեղծված իրավիճակը:
«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լե Դղիանը նաև խոսել են իրենց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ գործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ